Հրդեհ է բռնկվել «Yerevan Place Hotel»-ում
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող «Yerevan Place Hotel»-ում հրդեհ է բռնկվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից՝ 3 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, հրդեհն էլ գազից չի առաջացել, քանի որ գազի արտահոսք չի եղել։
Այս պահին ճշտվում է հրդեհի հետևանքով հասցված վնասի չափը։














