Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ․ Ցուկերբերգ

22:44 • 20.12.22

Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ։

Ֆեյսբուքյան էջում գրել է Meta ընկերության հիմնադիր և ղեկավար Մարկ Ցուկերբերգը․

«Աշխարհի առաջնության մասին Մեսսիի հրապարակումն ամենահանրաճանաչն է դարձել Instagram-ի պատմության մեջ։ WhatsApp-ը ևս հասել է ռեկորդային՝ րոպեում 25 միլիոն հաղորդագրության եզրափակչի ժամանակ»,- գրել է Ցուկերբերգը։