Մեդվեդևը Սի Ծինփինին է փոխանցել Պուտինի ուղերձը

12:15 • 21.12.22

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որտեղ ղեկավար Սի Ծինփինին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Այս մասին հայտնել են ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պուտինի փոխանցած ուղերձում խոսվում է Ռուսաստանի և Չինաստանի միջև երկխոսության աննախադեպ մակարդակի մասին։

Բանակցությունները կայացել են Պեկինի Պետական պալատում։ Tianmu News չինական հրատարակությունը հայտնել է, որ Մեդվեդևը Պեկին է այցելել Չինաստանի կոմունիստական կուսակցության հրավերով։