Թրամփը Բայդենին «մտավոր հետամնաց» է անվանել

12:00 • 26.12.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան իր ուղերձում դեմոկրատներին անվանել է «արմատական ձախ մարքսիստներ», որոնք փորձում են ոչնչացնել երկիրը:

Բացի այդ, Թրամփն ասել է, որ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենը «մտավոր հետամնաց» է։

«Շնորհավոր բոլորի Սուրբ Ծնունդը, ներառյալ արմատական ձախ մարքսիստներինը, որոնք փորձում են ոչնչացնել մեր երկիրը: Հետաքննությունների դաշնային բյուրոն անօրինական կերպով պարտադրում և վճարում է սոցիալական և հաշմանդամ լրատվամիջոցներին, որպեսզի մտավոր հետամնաց դեմոկրատին գերազանցության մղեն փայլուն, խորաթափանց և ԱՄՆ-ն սիրող Դոնալդ Թրամփի նկատմամբ», - գրել է Թրամփը Truth Social-ում:

Նախկին նախագահը շնորհավորել է նաև ԱՄՆ արդարադատության նախարարությանը՝ այն անվանելով «Անարդարության նախարարություն» և մաղթել «սեր բոլորին»։