ԱՊՀ երկրների ղեկավարները Ամանորին շեմին խորհրդանշական մատանիներ են նվեր ստացել

23:54 • 26.12.22

Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթնաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները որպես Ամանորի նվեր ստացել են Համագործակցության խորհրդանիշներով մատանիներ։

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: