Ղրիմը կվերադարձվի ուժային և դիվանագիտական ճանապարհով. Ուկրաինայի հետախուզության պետ
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ Ուկրաինան կվերադարձնի ժամանակավորապես օկուպացված Ղրիմը համակցված՝ և՛ ուժային, և՛ դիվանագիտական ճանապարհով։
Բուդանովըն այս մասին ասել է LIGA.net-ին տված հարցազրույցում:
«Ղրիմը կվերադարձվի համակցված՝ և՛ ուժային, և՛ դիվանագիտական ճանապարհով։ Բայց առանց ուժի ոչինչ չի լինի։ Մեր ստորաբաժանումները կգնան այնտեղ՝ զենքը ձեռքներին», - ասել է հետախուզության ղեկավարը։
Բուդանովն ընդգծել է, որ Ուկրաինան կվերադարձնի բոլոր կորցրած տարածքները։










