Ռուսաստանը հայտնել է սահմանին ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման մասին

16:36 • 26.12.22

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 25-ին, Բրյանսկի մարզում Ուկրաինայի կողմից փորձ է արվել ճեղքել սահմանը։ Սպանվել է չորս դիվերսանտ. հետախուզության տվյալներով՝ նրանք ունեցել են գերմանական SIG Sauer զենքեր, չորս ռումբ, ինչպես նաև կապի և նավիգացիոն սարքեր, գրում է kommersant.ru-ն։

«ԱԴԾ-ն Ռուսաստանի Դաշնության պետական սահմանին վերացրել է ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խումբ։ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բախման արդյունքում ոչնչացվել է չորս դիվերսանտ, որոնք փորձել են Ուկրաինայից ներթափանցել Բրյանսկի մարզի տարածք»,- ասվում է ԱԴԾ-ի հաղորդագրության մեջ: