Ստոլտենբերգը վստահ է , որ Շվեդիան և Ֆինլանդիան 2023-ին պաշտոնապես կդառնան ՆԱՏՕ-ի անդամ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վստահություն է հայտնել, որ Շվեդիան և Ֆինլանդիան հաջորդ տարի պաշտոնապես կդառնան Դաշինքի անդամներ՝ չնայած Թուրքիայի վետոյին: Նա այս մասին ասել է DPA-ին։
Ստոլտենբերգը «միանգամայն վստահ է», որ վավերացման գործընթացը կարող է ավարտվել 2023 թվականին, հայտնում է գործակալությունը։
Ստոլտենբերգը նաև հասկացնել է տվել, որ չի ակնկալում, որ Անկարան երկար ժամանակ կխոչընդոտի դաշինքին նոր անդամների ընդունումը։
Մայիսի 18-ին Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել ՆԱՏՕ-ի 30 երկրից միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան:










