Պուտինը Մեդվեդևին նոր պաշտոնում է նշանակել

18:40 • 26.12.22

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Դաշնության ռազմարդյունաբերական հանձնաժողովում ստեղծել է իր առաջին տեղակալի նոր պաշտոնը։ Այն կզբաղեցնի ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, ինչի մասին ասվում է նախագահի հրամանում։

Փաստաթղթի համաձայն՝ հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը կարող է ստեղծել ռազմարդյունաբերական հանձնաժողովի գործունեության խորհուրդներ և աշխատանքային խմբեր, գրում է kommersant.ru-ն։