Հս. Կորեայի 5 անօդաչու ներթափանցել է Հրվ. Կորեայի տարածք. Սեուլն օդ է բարձրացրել թեթև հարձակման օդանավեր, որոնցից մեկը կործանվել է

14:16 • 26.12.22

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի չորս փոքր անօդաչու թռչող սարք ներթափանցել է երկրի օդային տարածք։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ շտաբի ռազմական գործողությունների ղեկավար Լի Սեն Օն։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի առաջին հետքերը հայտնաբերվել են Գիմպո շրջանում։

Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել: Այս ֆոնին Հարավային Կորեայի տրանսպորտի նախարարությունը մոտ մեկ ժամով դադարեցրել է թռիչքները դեպի Գիմպո և Ինչոն միջազգային օդանավակայաններ։

Դեպքերի նման զարգացման ֆոնին Հարավային Կորեան օդ է բարձրացրել KA-1 թեթև հարձակման օդանավերը, որոնցից մեկը կործանվել է: