Մասկը «Էպիկական և անհեթեթ» է որակել Մեդվեդևի՝ 2023-ի համար արած կանխատեսումներին

10:49 • 27.12.22

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն արձագանքել է 2023 թվականի համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի երեկվա կանխատեսումներին՝ դրանք անվանելով «էպիկական»։

«Էպիկական շարան», - թվիթերյան միկրոբլոգում գրել է Մասկը՝ նշելով Մեդվեդևի միկրոբլոգը։

Մի քանի ժամ անց միլիարդատերը հավելել է, որ սրանք իր կյանքում «երբևէ լսած ամենաանհեթեթ կանխատեսումներնհ են»:

Ավելի վաղ Մեդվեդևը 2023 թվականի համար «ֆուտուրիստական կանխատեսում» էր արել, ըստ որի՝ նավթի գինը կբարձրանա մինչև մեկ բարելի համար 150 դոլար, իսկ գազի գինը՝ մինչև 5000 դոլար հազար խորանարդ մետրի համար, ԵՄ-ն կփլուզվի, Միացյալ Նահանգներում քաղաքացիական պատերազմ կսկսվի, Մասկը կհաղթի  ԱՄՆ-ի ընտրություններում։