Հարավային Ասիայում մոլեգնում է «Ռեմալ» ցիկլոնը. ավելի քան 1 միլիոն մարդ տարհանվել է

10:07 • 28.05.24

Առնվազն յոթ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, զոհվել է Հնդկաստանի հարավում արևադարձային «Ռեմալ» ցիկլոնի հետևանքով տեղատարափ անձրևների և ուժեղ քամիների պատճառով, հայտնում է CNN-ը:

Ավելի քան 1 միլիոն մարդ Հնդկաստանում և Բանգլադեշում տարհանվել է, քանի որ ցիկլոնը հասել է երկու երկրի սահմանի մոտ: Ցիկլոնը շարունակել է շարժվել դեպի արևելյան Հնդկաստան՝ տապալելով ծառեր, ճանապարհները վերածելով գետերի և պատճառելով լայնածավալ վնասներ:

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ ակնկալում է, որ ցիկլոնը «աստիճանաբար կթուլանա»: Իշխանությունները հայտնել են, որ կամավորներն ու բանակի անձնակազմը մոբիլիզացվել են մաքրման աշխատանքներին աջակցելու և տեղահանված ընտանիքներին սնունդ և ջուր բաժանելու համար: