Երևանում 2024թ․ միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

22:16 • 23.08.24

Երևանում 2024թ․ միջին նորոգման ծրագրով բարեկարգվում է ավելի քան 50 կմ ճանապարհ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախատեսվում է բարելավել մեր քաղաքում ճանապարհների որակը և ապահովել ավելի անվտանգ և հարմարավետ երթևեկություն բոլորիս համար։

Մենք էականորեն ավելացրել ենք աշխատանքների ծավալը և վերջնանպատակն է ընդհանուր բարձրացնել ենթակառուցվածքների մակարդակը»,-գրել է նա: