Ուկրաինայի ԶՈՒ-ն Կուրսկի մարզում կամուրջ է ականապատել. արկերը նկատվել և վնասազերծվել են
Ուկրաինայի զինված ուժերը փորձել են ականապատել Կուրսկի մարզի Բելովսկի շրջանում գտնվող կամուրջը, որի միջոցով է կատարվում տեղի բնակչության տարհանումը: Այս մասին հաղորդում են ռուսական տելեգրամյան ալիքները:
Անցումը գտնվում է Գիրի և Բելիցա գյուղերի միջև:
Ուկրաինայի զինված ուժերը այնտեղ միանգամից մի քանի ՏՄ-62 հակատանկային ական են տեղադրել՝ խաղաղ բնակիչների և կամավորների ևս մեկ խումբ պայթեցնելու, ինչպես նաև կամուրջը վնասելու ակնկալիքով։
Ռուսական կողմը նկատել և վնասազերծել է արկերը:










