Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը

16:49 • 02.09.24

Սեպտեմբերի 5-ին՝ հինգշաբթի, Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Վաղարշապատ քաղաքի Սուրբ Շողակաթ վանք կբերվի Սանգիբարանի հրաշագործ ավետարանը և կմատուցվի Սուրբ Պատարագ:  Այս մասին հաղորդում է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը:

Սուրբ Պատարագի սկիզբը 10:30-ին է։