Հունաստանում ջրհեղեղի հետևանքով շարքից դուրս է եկել շուրջ 30 ուղղաթիռ

17:22 • 14.09.24

Հունաստանի Ստեֆանովիկիո ռազմաբազայում միանգամից 30 OH-58D Kiowa տեսակի ռազմական հետախուզական ուղղաթիռ շարքից դուրս է եկել տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով:

Ընդհանուր առմամբ, շարքից դուրս է եկել ԱՄՆ-ից ձեռք բերված Kiowa ուղղաթիռների շուրջ 40 տոկոսը:

Հունաստանի Ստեֆանովիկիո ռազմաբազայում վնասվել են նաև ենթակառուցվածքները: