Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել՝ այլ երկրներից քաղաքացիների տեղափոխման հարցով հանրաքվե անցկացնելու համար

20:24 • 14.09.24

Լեհական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Եվրամիության այլ երկրներից անօրինական միգրանտների տեղափոխման հարցի շուրջ հանրաքվեի համար։ Բողոքի ցույցի ժամանակ այդ մասին հայտարարել է հանրապետության խոշորագույն ընդդիմադիր, «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին։ 

Լեհական ընդդիմությունը՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության գլխավորությամբ, անընդհատ մեղադրում է երկրի վարչապետ Դոնալդ Տուսկին այն հայտարարության համար, որ իր կառավարությունը կհամաձայնի անօրինական միգրանտների հարկադիր տեղափոխման մեխանիզմին, որը խթանում է Բրյուսելը։ 

Նա նշել է, որ հանրաքվե կազմակերպելու համար պետք է 500 հազար ստորագրություն հավաքվել։ Հավաքվածներն այս հայտարարությունն ընդունել են  ոգևորությամբ: