Ինդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

19:44 • 15.09.24

Ինդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Բոնթանգ քաղաքից 172 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 101 հազար մարդ, աղբյուրը գտնվել է 11 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։