Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր՝ Skill ընկերության «Worlds Top Speakers in Armenia»-ի շրջանակներում (տեսանյութ, լուսանկարներ)
«Skill» ընկերության կողմից իրականացվող «Worlds Top Speakers in Armenia»-ի շրջանակներում այս անգամ Երևան էր ժամանել Ալեքսեյ Սիտնիկովը՝ «Karmalogic» միջազգային նախագծի հեղինակ, հոգեբանական, տնտեսագիտական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ով հայկական լսարանի համար իրականացրեց մաստեր կլաս՝ «Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում» թեմայով:


Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու կառավարման նոր գործիքների, տիրապետել ժամանակակից մեթոդների և ստանալ հասանելիություն այնպիսի կարևոր անձնական ռեսուրսի, ինչպիսին սեփական ինտուիցիան է:

Իր ելույթի ծրագրում Ալեքսեյ Սիտնիկովն անդրադարձավ հետևյալ թեմաներին՝ ճակատագրի նկատմամբ գոյություն ունեցող վերաբերմունքի մոդելներ, ընկերության և անհատի ճակատագիրը. որտե՞ղ են դրանք հատվում, մոտիվացիայի և հույզերի հոգեբանական մոդել, ընկերության կամ բրենդի ընկալման պարամետրերը, ընկերության կառավարման տարբերակներն ու ֆունկցիաները, ինֆորմացիոն հարթակ ստեղծելու ժամանակակից մեթոդներ և այլն:



Նշենք, որ «Worlds Top Speakers in Armenia -ի շրջանակներում Skill ընկերությունը շարունակելու է Հայաստան հրավիրել հայտնի խոսնակների, մենթորների, գրքերի հեղինակների, շատերի բանակցություններն ակտիվ փուլում են:

















