Իրանում ավտոբուս է շրջվել. կա 10 զոհ, 36 վիրավոր
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ երկրի հարավ-արևելքում գտնվող Յազդ նահանգում ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 36-ը վիրավորվել են։
Ավտոբուսը շրջվել է երեքշաբթի վաղ առավոտյան Սաքանդից Ռոբատ տանող ճանապարհի 20-րդ կիլոմետրին։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել 6 փրկարարական ջոկատ, հայտնում է mehrnews.com-ը։
Տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ։










