Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ

20:47 • 17.09.24

Լիբանանում փեյջերների պայթյունների հետևանքով զոհվել է 8 մարդ, մեծ մասը՝ երեխաներ։ Վիրավորների թիվը շուրջ 2,800 է։

Այս մասին հայտնում են Լիբանանի առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 17-ին Լիբանանում «Հեզբոլլահի» հարյուրավոր անդամներ տուժել են կիբերհարձակման հետևանքով․ նրանց ռադիոկապի սարքերն անսպասելիորեն պայթել են։  Դեպքը տեղի է ունեցել Բեյրութի հարավային արվարձաններում:

Պայթյունի հետևանքով տուժել է նաև Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։