Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կժամանի Հայաստան

12:03 • 17.09.24

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը սեպտեմբերի 18-19-ը կայցելի Հայաստան։ 

Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Գերմանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի շրջանակում կքննարկվի աջակցությունը Հայաստանի քաղաքական բարեփոխումներին, Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ բանակցությունները և անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ 

Միխայել Ռոթը հանդես կգա նաև մամուլի ասուլիսով: 

Օրակարգի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն:

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1200031