Մոլդովայի նախագահն ուղիղ եթերում «ցնցվել» է երկրաշարժի պատճառով (տեսանյութ)

09:54 • 17.09.24

Մոլդովայում տեղի է ունեցել երկրաշարժ, որը զգացվել է նաև Moldova1 հեռուստաալիքով ուղիղ եթերում նախագահ Մայա Սանդուի հարցազրույցի ժամանակ, հայտնում է Sputnik Moldova-ն։

«Հետաքրքիր բան կատարվեց, պրեմիերա ունենք՝ երկրաշարժ ուղիղ եթերում։ Հուսով եմ, որ սա ինչ-որ լավ նշան է», - կատակել է հեռուստահաղորդավարը:

Հեռուստադիտողները զարմացել են, թե որքան հանգիստ է նախագահը արձագանքել միջադեպին։ Տեսանյութն անմիջապես տարածվել է սոցիալական ցանցերում։

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ռումինիայում, ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: