Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է. Ավինյան (տեսանյութ)

23:08 • 23.09.24

Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը:

Աջափնյակում բակային բարեկագումներին զուգահեռ հիմնանորոգում ենք նաև մանկապարտեզները՝ մեր փոքրիկների համար առավել ապահով և անվտանգ միջավայր ստեղծելով»,- գրել է Ավինյանը։