Լոս Անջելեսում զինված անձն առևանգել է ավտոբուսն ու պատանդ վերցրել ուղևորներին (տեսանյութ)

15:59 • 25.09.24

Զինված անձը Լոս Անջելեսի կենտրոնում ոստիկանական հետապնդման ժամանակ առևանգել է ավտոբուսը և պատանդ վերցրել ուղևորներին։ Չորեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանները մեծ արագությամբ հետապնդել են ավտոբուսը քաղաքով մեկ, հայտնում է The Telegraph-ը:

Ոստիկանները փորձել են ցցերի միջոցով ծակել ավտոբուսի անվադողերը: Փոխադրամիջոցն ի վերջո կանգ է առել, քանի որ ոստիկանական զրահամեքենան փակել էր ճանապարհը։

Ըստ ականատեսների՝ զինված ոստիկանները բարձրախոսով շփվում էին կասկածյալի հետ։ Վարորդը, ըստ երևույթին, վարում էր ավտոբուսը զինված առևանգողի ղեկավարությամբ:

Տեսանյութը կարող եք դիտել Tert.am-ի թելեգրամյան ալիքում: