Սլովակիայի վարչապետին ծրար են ուղարկել՝ մեջը փամփուշտ

14:44 • 25.09.24

Առավոտյան փոստի ստուգման ժամանակ Սլովակիայի կառավարության գրասենյակը վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին հասցեագրված ծրար է հայտնաբերել՝ մեջը փամփուշտ: Փամփուշտը հայտնաբերվել է ռենտգեն ստուգումից հետո, հայտնում է Plus 7 dni-ն:

Ծրարն ուղարկողն առայժմ անհայտ է։ Նախարարների կաբինետի ներկայացուցիչներն արդեն կապվել են իրավապահ մարմինների հետ՝ միջադեպը հետաքննելու և ուղարկողին գտնելու համար։

Հիշեցնենք, որ 2024 թվականի մայիսի 15-ին Ֆիցոյի նկատմամբ մահափորձ էր կատարվել, որի հետևանքով Սլովակիայի վարչապետը հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել էր: