Երևանի փողոցներից մեկում վտանգավոր խցանում էր առաջացել մի խումբ անձանց պարելու պատճառով

19:28 • 26.09.24

Երևանի Սարալանջի փողոցում, օրեր առաջ, մի խումբ հարսանքավորներ, կանգնեցնելով ավտոմեքենաները ճանապարհի մեջտեղում, պարել են՝ փակելով երթևեկելի գոտին, ստեղծելով արհեստական խցանումներ: Այս մասին հայտնել է Shamshyan.com-ը:

Պարեկները հայտնաբերել են արարքն իրականացնողներին և նրանց պատկանող՝ «Mercedes», «Kia Forte», «BMW» մակնիշի ավտոմեքենաները տեղափոխել հատուկ պահպանվող տարածք: