Բաքուն բանակցում է Անկարայից հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման համակարգեր գնելու շուրջ

16:34 • 26.09.24

Ադրբեջանը բանակցում է Թուրքիայի հետ այդ երկրի արտադրության հրթիռային հարձակման վաղ նախազգուշացման համակարգեր գնելու շուրջ, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Խոսքը թուրքական արտադրության HERİKKS համակարգերի մասին է, որոնք այժմ փորձարկվում են օկուպացված Քարվաճառում:

Դրանք կարող են տեղեկատվությունը փոխանցել հրամանատարական կետին, հայտնաբերել թիրախները, գործել շարժման ընթացքում: