Խшրդավшնքները հաղթեցին բանականությանը. հրաժարականի դիմում եմ ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից. Սիրվարդ Գևորգյան

18:59 • 26.09.24

«Խարդավանքները հաղթեցին բանականությանը: Այսօր հրաժարականի դիմում ներկայացրեցի Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին տեղեկացրել է Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը:

«Մեծ ցավով ու ափսոսանքով եմ թողնում Արդարադատության նախարարության իրապես պրոֆեսիոնալ թիմը` նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ: Այս համակարգում երկար տարիներ եմ աշխատել ու դեռ շատ անելիքներ կային: Շատ կուզեի մասնակցել այդ ամենօրյա ծանր, բայց իրապես կարևոր աշխատանքին:

Նորից շնորհակալ եմ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինձ ցուցաբերված մեծ վստահության համար:

Ցավում եմ, որ քաղաքական երկու բևեռներում ինձ վրա հարձակվեցին չարացած մարդիկ, ովքեր շահարկեցին ամեն հնարավորն ու անհնարը սեփական քաղաքական շահերի կամ անձնական խարդավանքների համար: Ոչ մի պաշտոն կամ աշխատանք ինձ չի կարող ստիպել հարվածի տակ դնել կամ ուրանալ իմ ընկերներին ու գործընկերներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում  Սիրվարդ Գևորգյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դստեր հետ էր: Այդ փաստը լայն քննարկման առարկա էր դարձել: