Ուկրաինան դուրս է եկել հիդրոօդերևութաբանության մասին ԱՊՀ համաձայնագրից

20:44 • 26.09.24

Ուկրաինան դուրս է եկել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ)՝ հիդրոօդերևութաբանության ոլորտում համաձայնագրից։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ուկրաինայի գերագույն ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի հայտարարությանը։ Վերջինս նաև հայտարարել է համաձայնագրի երկու արձանագրություններից դուրս գալու մասին։

Փաստաթուղթը ստորագրվել է 1992 թվականի փետրվարին Մոսկվայում։