Ամերիաբանկը՝ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովի գործընկեր (տեսանյութ, լուսանկարներ)
Սեպտեմբերի 25-26-ին Երևանում կայացավ Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովը, որը Հայաստանում երկրորդ անգամ է անցկացվել: Արևելյան Եվրոպան աշխարհի հետ կապելու նպատակով 2018-ին հիմնադրված Emerge-ը 6 տարվա ընթացքում վերաճել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամենամեծ ստարտափ համաժողովներից մեկին: Համաժողովի նպատակն էր մասնագետներին և ներդրողներին ներկայացնել ՏՏ ոլորտի զարգացման ամենաթարմ միտումներն ու հեռանկարները:

Միջոցառման գործընկերներն են Google-ը, Microsoft-ը, Social Discovery Group-ը, Founder Institute-ը, Nebius-ը և այլ հայտնի ընկերություններ:
Emerge-ը մեկ գաղափարի շուրջ է համախմբել ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցչի ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից:

Այս տարվա համաժողովի բանախոսների թվում էին Microsoft-ի, Nebius-ի, Krisp-ի, Picsart-ի, Renderforest-ի և բազմաթիվ հայկական ու միջազգային այլ ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում անցկացվել է նաև թեմատիկ պանելային քննարկումներ ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ:

Այս տարվա Emerge միջազգային տեխնոլոգիական համաժողովին Ամերիաբանկը՝ որպես գործընկեր, ևս մասնակցել է: Ամերիաբանկի ՄՌԿ ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը մասնակցել է «Ինչպես ստեղծել հաջողակ թիմեր համաշխարհային տեխնոլոգիական բիզնեսում» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Ամերիաբանկի փորձն այս առումով:
Նույն պանելային քննարկմանը մասնակցել են նաև ServiceTitan-ի, Simply Technologies-ի, Renderforest-ի և The Recursive-ի ներկայացուցիչները:
Կոնֆերանսի եռուզեռից այցելուները լիցքաթափվել են Ամերիաբանկի կանաչ գոտում՝ վայելելով երաժշտություն:


Բացի այդ, մասնակիցները կարող են նոր սաունդթրեքեր «ստեղծել»՝ օգտվելով AI տեխնոլոգիայի ընձեռած հնարավորությունից: Համաժողովը մասնակիցների համար ավելի հաճելի և օգտակար դարձնելու նպատակը հետապնդող այս ինտերակտիվ փորձառությունը տեխնոլոգիաների կիրառմանը զուգահեռ պահանջում է նաև ստեղծագործական մոտեցում:












