Էջմիածնում կատարվեց Մայր Տաճարի վերաօծման արարողությունը
Էջմիածնում կատարվեց Մայր Տաճարի վերաօծման արարողությունը, մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ։
Հրավիրված էին ՀՀ քաղաքական վերնախավը, հասարակական, քաղաքական գործիչներ, տարբեր երկրներից եկեղեցական պատվիրակություններ:
Վերջին օրերին ակտիվ քննարկվում էր՝ արդյոք իշխանության ներկայացուցիչները մասնակցելու են Մայր Տաճարի վերաօծման և դրան նախորդած մյուռոնի օրհնության արարողություններին: Եկեղեցին, իր հերթին, վերահաստատել է՝ իշխանություններին մասնակցության հրավեր ուղարկելը չի նշանակում դիրքորոշման փոփոխություն նրանց նկատմամբ։










