Իսրայելի կողմից ԻՀՊԿ գեներալ Աբբաս Նիլֆորուշանի սպանությունը անպատասխան չի մնա. Իրանի ԱԳ նախարար

15:01 • 29.09.24

Իսրայելի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար Աբբաս Նիլֆորուշանի սպանությունը Լիբանանում «անպատասխան չի մնա», ասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչիի հայտարարության մեջ։

«Ագրեսիվ սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելը-Խմբ.) այս սարսափելի հանցագործությունը երբեք անպատասխան չի մնա: ԱԳՆ-ն օգտագործելու է բոլոր քաղաքական, դիվանագիտական, իրավական և միջազգային հնարավորությունները հանցագործներին և նրանց աջակիցներին պատասխանատվության ենթարկելու համար»,- ցավակցական նամակում գրել է Արաղչին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին: Դրա տեքստը մեջբերում է Իրանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։ 

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործողությունների հրամանատարի տեղակալ Նիլֆորուշանը սպանվել է ուրբաթ Բեյրութում իսրայելական ավիահարվածի ժամանակ, որի թիրախը Թեհրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահն էր: