ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի Մակեևկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը Լուգանսկում վերահսկողության տակ են վերցրել Մակեևկա բնակավայրը։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
««Արևմուտք» զորքերի խմբավորման ստորաբաժանումները հաջող հարձակողական գործողությունների ընթացքում ազատագրել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ինքնահռչակ հանրապետություն Ուկրաինայի տարածքում, փակագծերը՝ Tert.am-ի)Մակեևկա բնակավայրը», - ասվում է ՌԴ ՊՆ ամփոփագրում:










