Սանոսյանն այցելել է Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված

16:16 • 29.09.24

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Ճանապարհային դեպարտամենտ»հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, վերջինիս տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և պաշտոնատար այլ անձինք  այցելել են Խոտ-Որոտան հիմնանորոգվող ճանապարհահատված:

Հայտնում են նախարարությունից։

Նախարարը եղել է ճանապարհի առավել բարդ հատվածներում, որտեղ արդեն իսկ գտնվել են նախագծային լուծումներ եւ ճանապարհի բարդ սողանքային հատվածներում ծավալվել է ակտիվ աշխատանքային գործընթաց ։

Հիմնանորոգվող ճանապարհից շուրջ 7կմ հատվածում արդեն տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ:

Նախարարն այցելել է նաև Տաթև-Աղվանի ճանապարհահատված։

Շինարարության պատասխանատուների հետ քննարկվել են ընթացիկ և հետագա աշխատանքները։