Ուկրաինան հաղորդում է ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով վիրավորների մասին
Ուկրաինան հաղորդում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով վիրավորների մասին։
Զապորոժիեի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովը հայտնել է, որ գիշերը հարվածել են բարձրահարկ շենքերին և առանձնատներին, և հնարավոր է, որ փլատակների տակ մարդիկ լինեն։
Ավելի ուշ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ հարձակումների հետևանքով տուժել է 11 մարդ:
Ռուս զինվորականներն, իրենց հերթին, հայտարարել են, որ խոցել են ուկրաինական 125 անօդաչու թռչող սարք։










