Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆ

21:02 • 03.10.24

Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը։

«ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ուգլեդար քաղաքը»,- հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ուգլեդարի համար մարտեր են մղվել մի քանի ամիս շարունակ, քաղաքն ուկրաինական ԶՈՒ-ի համար «ամրոցի» նշանակություն ուներ, նաև հանդիսանում էր լոգիստիկ կենտրոն։