Ահաբեկչություն՝ Իսրայելում, կա զոհ և վիրավորներ

16:18 • 06.10.24

Իսրայելի հարավային Բեեր-Շեվա քաղաքի երկաթուղային կայարանում հրազենային հարձակման հետևանքով 1 զոհ կա, 10 մարդ վիրավորվել է, հայտնում է Իսրայելի շտապօգնության ծառայության մամուլի ծառայությունը:

«Բժիշկները հաստատել են 25-ամյա կնոջ զոհվելու մասին լուրը։ 10 տուժածին օգնություն է ցուցաբերվում։ Ահաբեկիչը ոչնչացված է»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունը ևս հաստատել է ահաբեկչին սպանելու փաստը։