Հայտնի է դարձել, թե որ պետության ղեկավարն է ամենաբարձրը վարձատրվում

17:46 • 06.10.24

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող առաջնորդը, գրում է Forbes-ը։

«Աշխարհի ներկայիս առաջնորդների թվում կա մեկ միլիոնատեր՝ Լոուրենս Վոնգը՝ Սինգապուրի վարչապետը: Նրա տարեկան աշխատավարձը համարժեք է գրեթե 1,69 միլիոն դոլարի, ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող առաջնորդը»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ եկամուտների առումով նա զգալիորեն առաջ է անցել Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդից, ով զբաղեցնում է երկրորդ տեղը։ Նա տարեկան վաստակում է 570 հազար դոլար։ Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցնում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորրորդ տեղում է։