Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը. Ավինյան (լուսանկարներ)
Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը։
Ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․
«Հանրապետության հրապարակը լցվեց լույսով և ժպիտներով, երբ վառվեցին Երևանի գլխավոր տոնածառի հեքիաթային լույսերը։
Երևանցիները և քաղաքի հյուրերը միասին հավաքվեցին՝ կիսելու այս ջերմ ու հիշարժան պահը:
Այս պահը ոչ միայն տոնածառի լույսերով էր լուսավորված, այլև մարդկանց սրտերի ջերմությամբ՝ նշանավորելով Ամանորի սպասված տոների սկիզբը»,- գրել է Ավինյանը։
























