Գասպարյան-Երևանյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

20:16 • 16.12.24

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 17-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Գասպարյան – Երևանյան փողոցների խաչմերուկում:

«Մասնավորապես՝ Երևանյան փողոցից (Իսակովի պողոտայից եկող ուղղությամբ)  դեպի Գասպարյան փողոց ձախ շրջադարձը կկազմակերպվի առանձին լուսացույցով»,- ասված է հաղորդագրությունում: