ԱԺ պատգամավորները դպրոցականներին ներկայացրել են ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

18:46 • 22.12.24

«Բաց դաս» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Պատգամավոր Լիլիթ Մինասյանը հյուրընկալել է Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:

Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ հանդիպել է խորհրդարանական Հասմիկ Հակոբյանը:

Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ զրուցել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի սաների եւ դասախոսների հետ:

Պատասխանելով խորհրդարան այցելած աշակերտների հարցերին՝ պատգամավորները մանրամասն ներկայացրել են Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված Կառավարության քայլերը, կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումներն ու երիտասարդներին առնչվող ծրագրերը:

Հյուրերը եղել են խորհրդարանի թանգարանում եւ գրադարանում: