Բրազիլիայում կամրջի փլուզման հետևանքով ծծմբաթթու տեղափոխող բեռնատարներն ընկել են գետը (տեսանյութ)

10:13 • 23.12.24

Բրազիլիայի Տոկանտինս և Մարանյաո նահանգների միջև ավտոմայրուղու վրա ճանապարհային կամրջի փլուզման հետևանքով երեք բեռնատար գետն է ընկել։ Այս մասին հայտնել է G1 պորտալը։

Բեռնատարներում ծծմբաթթու է եղել. այն արտահոսել է Տոկանտինս գետը։

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ տուժել է երեք մարդ։ Բժիշկներին չի հաջողվել փրկել մեկ մարդու։