Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը խոցվել է ռուսական ՀՕՊ համակարգի կողմից․ ուկրաինացի պաշտոնյա

11:35 • 26.12.24

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի Embraer 190 ինքնաթիռը խոցվել է ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն:

«Ռուսաստանը պետք է փակեր իր օդային տարածքը Գրոզնիի վրա, բայց չի արել։ Ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից, և Գրոզնիում վթարային վայրէջք կատարելու և կյանքեր փրկելու փոխարեն այն շեղվել է դեպի Ղազախստան»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ վթարից զոհվել է 38 մարդ, հոսպիտալացվել է 29-ը։