ԱՄԷ-ում ինքնաթիռ է ընկել ծովը, կա երկու զոհ

21:42 • 29.12.24

«Ջազիրա» ավիացիոն ակումբին պատկանող թեթև ինքնաթիռը Ռաս էլ-Խայմա էմիրության ափերի մոտ ընկել է ծովը, ինչի հետևանքով երկու օդաչուներն էլ զոհվել են։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (GCAA) հայտնել է, որ իր օդային աղետների հետաքննության բաժինը ստացել է միջադեպի մասին զեկույցը:

Նշվում է, որ աշխատանքային խմբերն ու համապատասխան մարմինները շարունակում են հետաքննությունը՝ պարզելու վթարի պատճառները։