Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին հայց ներկայացնելուց ութ տարի անց պաշտոնապես ամուսնալnւծվել են

18:42 • 31.12.24

Ամերիկացի դերասաններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին ամուսնալուծության հայց ներկայացնելուց ութ տարի անց պաշտոնապես դադարեցրին իրենց ամուսնությունը։ Այս մասին դեկտեմբերի 31-ին հայտնել է People ամերիկյան հրատարակությունը՝ վկայակոչելով Ջոլիի փաստաբաններին։

Ջոլին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականի սեպտեմբերին՝ 12 տարվա ամուսնությունից հետո։ Զույգն ամուսնացած էր ընդամենը երկու տարի։ «Ողջ գործընթացի ընթացքում Ջոլին շատ ուժասպառ է եղել, սակայն այժմ թեթևացած է զգում»,- նշել է փաստաբանը։

Փիթի փաստաբանը հրաժարվել է մեկնաբանություն տալուց։