Պուերտո Ռիկոյում ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության
Ավելի քան մեկ միլիոն մարդ Պուերտո Ռիկոյում առանց էլեկտրականության է մնացել կղզու էլեկտրակայաններից մեկում տեղի ունեցած վթարի հետևանքով, հայտնում է Primera Hora տեղական հրատարակությունը։
Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել առավոտյան։
«Առավոտյան ժամը 8.05-ին առանց էլեկտրաէներգիայի մնացած բաժանորդների թիվը կազմել է 1,284,653 մարդ, ինչը կազմում է ընդհանուր բաժանորդների 87,50%-ը՝ 1,468,223 մարդ»,- նշում է հրատարակությունը։










