Գերմանիայում տղամարդն էքսկավատոր է առևանգել
10:50 • 01.01.25
Գերմանիայի հարավում տղամարդն առևանգել է էքսկավատորը, վնասել պարեկային մեքենաներ ու այլ փոխադրամիջոցներ, ինչպես նաև վնասվածքներ հասցրել մի ոստիկանի, հայտնում է Bild-ը:
Նա առևանգված էքսկավատորով Գրյունսֆելդից հասել է Տաուբերբիշոֆսհայմ: Միայն այնտեղ ոստիկաններին հաջողվել է կանգնեցնել նրան հրազենի գործադրմամբ։ Կրակոցից տղամարդը տեղում մահացել է:
Placeholder










