Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահին

12:16 • 03.01.25

Հարավային Կորեայում ուժայինները չեն կարողացել ձերբակալել հեռացված նախագահ Յուն Սոկ Յոլին։ Նրանց խանգարել են անվտանգության աշխատակիցներն ու նրա կողմնակիցները։

Դատախազությունը քննիչների խումբ է ուղարկել Յոլի տուն՝ լիազորելով նրան ձերբակալել 3 մեղադրանքով՝ իշխանության չարաշահում, ռազմական դրություն մտցնելու հակասահմանադրական փորձ և ապստամբության փորձ:

Նրա լիազորությունները համարվում են ժամանակավորապես կասեցված մինչև Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ավարտը։