Գազայի հյուսիսում շուրջ 5,000 մարդ է սպանվել կամ անհետ կորել

18:34 • 12.01.25

Գազայի հատվածի հյուսիսում արդեն 100 օր շարունակվող իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով շուրջ 5,000 պաղեստինցի է զոհվել կամ անհետ կորել։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Հեռուստաալիքի աղբյուրները հավելել են, որ այս ընթացքում ևս 9,500 մարդ վիրավորվել է։ Իսրայելական զորքերը երկրի հյուսիսում գործողությունները սկսել են հոկտեմբերի 6-ին՝ հարյուր հազարավոր մարդկանց շրջափակելով պատերազմից ավերված տարածաշրջանում։